Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով։
«COVID-19-ի թեստի պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև եմ տանում։ Որոշ ժամանակ կաշխատեմ տնից», - Twitter-ում գրել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ կորոնավիրուսով էին վարակվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը: