ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չադը խորհրդակցությունների համար հետ է կանչում Իսրայելում գործերի հավատարմատարին. ԱԳՆ

Չադը խորհրդակցությունների համար հետ է կանչում Իսրայելում գործերի հավատարմատարին. ԱԳՆ

Չադը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում իր գործերի հավատարմատարին՝ խորհրդակցությունների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
 
Նախարարությունում նշել են, որ Չադը ուշադրությամբ և մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գազայի հատվածում աննախադեպ բռնություններին:
 
«Չադը դատապարտում է բազմաթիվ անմեղ խաղաղ բնակիչների մահը։ Որպես հետևանք՝ Չադը որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Իսրայելում գործերի իր հավատարմատարին», - նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
 
Արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելացրել է, որ Չադը կոչ է անում հրադադար հաստատել պաղեստինյան հարցի երկարաժամկետ լուծում գտնելու համար:
 

  • Կիսվել: