կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ցավակցություն ենք հայտնում ազատախոհ ժողովուրդներին՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում բարոյականության կորստի կապակցությամբ․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Ցավակցություն ենք հայտնում ազատախոհ ժողովուրդներին՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում բարոյականության կորստի կապակցությամբ․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Ցավակցություն ենք հայտնում ազատախոհ ժողովուրդներին՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում բարոյականության կորստի կապակցությամբ», գրում է parstoday.ir-ը:

Այսօր (երկուշաբթի) Նասեր Քանանին իր ամենշաբաթյա ասուլիսում, ցավակցություն հայտնելով վերջին օրերին ավելի քան 8000 պաղեստինցիների զոհվելու կապակցությամբ, ասել է,-«Ներկայացված վիճակագրության համաձայն՝ զոհվածների մեջ կան ավելի քան 3000 երեխա և 2000-ից ավելի դպրոցական աշակերտ»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Ցավակցություն եմ հայտնում Պաղեստինի համբերատար ժողովրդին երեխաների նահատակության կապակցությամբ, իսկ աշխարհի ազատխոհ ժողովուրդներին, ովքեր իրենց տեսնում են Պաղեստինի ժողովրդի կողքին, ցավակցություն եմ հայտնում ԱՄՆ-ի կառավարության և եվրոպական որոշ ռեժիմների բառարանում բարոյականության կորստի կապակցությամբ»։

Գազա օգնություն ուղարկելու վերաբերյալ Քանանին ասել է. «Մինչ այժմ Ռաֆահի սահմանը հատած օգնության ծավալը, օգնություն փոխադրող 100 բեռնատարից պակաս է»:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ օգնությունը պահեստավորվել է Արիշ նավահանգստում և Եգիպտոսում, մենք կապի մեջ ենք Եգիպտոսի իշխանությունների հետ և հենց որ հնարավոր լինի օգնություն ուղարկել, Իրանը պատրաստ է, որքան հնարավոր է շուտ այս օգնություն տեղափոխել Եգիպտոս։

  • Կիսվել: