«Ցանկանում եմ Հայաստանից լսել, որ ոչ մի միջանք չի լինի». Իրանի ԱԳ փոխնախարար
Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի համար Հայաստանը կարևոր երկիր է․
«Դրա համար է, որ Իրանը տասնամյակներ շարունակ պահպանել է լավ հարաբերություններ Հայաստանի հետ։ Դրա համար կան շատ պատճառներ. գեոստրատեգիական, գեոտնտեսական, գեոմշակութային նշանակությունը երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա։
«Իմ ցանկությունն էր՝ լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է՝ կտրել կապը տարածաշրջանում․ դա անընդունելի է մեր տարածաշրջանի ապագայի համար»։