հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը մարտի սկզբից ի վեր ոչնչացրել է «Հեզբոլլահ» շարժման ավելի քան երկու հազար անդամների. Զամիր

ՑԱԽԱԼ-ը մարտի սկզբից ի վեր ոչնչացրել է «Հեզբոլլահ» շարժման ավելի քան երկու հազար անդամների. Զամիր

 

ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, մարտի սկզբից ի վեր ոչնչացրել է «Հեզբոլլահ» շարժման ավելի քան երկու հազար անդամների: 

Հարավային Լիբանան կատարած ուղևորության ժամանակ Զամիրը, մասնավորապես, նշել է.
 ««Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է «Հզբոլլահի» ավելի քան 2 հազար ահաբեկիչ։ Մենք կօգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն՝ շարունակաբար խորացնելու «Հզբոլլահի» ջախջախումը»:

Նրա խոսքով՝ ՑԱԽԱԼ-ը չի նահանջի Հարավային Լիբանանից, քանի դեռ չի ապահովվել անվտանգությունը և Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերի և քաղաքների համար երկարաժամկետ լուծում չի գտնվել:

Նշենք, որ պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հեզբոլլահը» պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով:

  • Կիսվել: