ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայում

ՑԱԽԱԼ-ը հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայում

Իսրայելական բանակը եղանակային պայմանների պատճառով հետաձգել է Գազայի հատվածի դեմ ցամաքային գործողության մեկնարկը. այս մասին պնդում է NYT-ը:

Ծրագրի չգաղտնազերծված մանրամասները թերթին են փոխանցվել Իսրայելի պաշտպանության բանակի անանուն, բայց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Ներխուժումն ի սկզբանե ծրագրված էր այս շաբաթավերջին, գրում է թերթը, և հետաձգումը կապում է ամպամածության հետ, որը «դժվար կդարձներ իսրայելցի օդաչուների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների համար ցամաքային ուժերի համար օդային պաշտպանություն ապահովելը»:

Այդուհանդերձ, իսրայելցի զինվորականները շարունակում են պատրաստվել «մոտ օրերս» մտնել Գազայի հատված՝ բացի հետևակներից, կօգտագործեն տանկեր, հրետանի, ավիացիա, սակրավորներ և հատուկ ջոկատայիններ։ Նպատակն է «գրավել Գազա քաղաքը և ոչնչացնել անկլավի ներկայիս ղեկավարությանը»:

Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ինչ կանի Իսրայելը Գազայի հետ, եթե հաջողվի վերցնել այն։

  • Կիսվել: