ՑԱԽԱԼ-ը հայտնել է Թեհրանում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին
Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է, որ հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնին:
Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ այն կարեւոր դեր է խաղացել քաղաքի հակաօդային պաշտպանության համակարգում եւ օդային տարածքի վերահսկողության գործում։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակի տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել Թեհրանում գտնվող մի քանի իրանական ռազմական օբյեկտների վրա։ Հիմնական թիրախներից մեկը ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնն էր, որը պատասխանատու է օդային տարածքի մոնիթորինգի եւ պաշտպանության համար։
Իսրայելական բանակը նաեւ պարզաբանել է, որ հարվածներն ուղղված են եղել տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրամանատարական կետերին եւ նյութատեխնիկական ապահովման պահեստներին։


