ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահի» բարձրաստիճան զինվորականի սպանվելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանում «Հեզբոլլահի» բարձրաստիճան զինվորականի սպանվելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ Լիբանանի հարավում՝ Կունինում, անօդաչուի հարվածից «Հեզբոլլահի» էլիտար «Ռադվան» շարժման բարձրաստիճան զինվորական է սպանվել, տեղեկացնում է Times of Israel-ը:

Ըստ Իսրայելի բանակի՝ Իսմայիլ Ալի ալ-Զինը եղել է «Ռադվանի» հակատանկային հրթիռային ստորաբաժանման ավագ հրամանատարը։

Իսրայելի ՊԲ-ն նշել է, որ Ալ-Զինը «պատասխանատու է իսրայելցի քաղաքացիական անձանց, համայնքների և անվտանգության ուժերի դեմ տասնյակ հակատանկային հրթիռային հարձակումների համար»:

  • Կիսվել: