հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» լցակայաններին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» լցակայաններին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է լցակայանների, որոնք «Հեզբոլլահ» շարժման վերահսկողության տակ են:

Բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Al-Amana» վառելիքային ընկերության լցակայաններին։ Այդ ընկերությունը վերահսկվում է «Հզբոլլահի» կողմից և իրենից ներկայացնում է ռազմական ներուժին աջակցող կարևորագույն տնտեսական ենթակառուցվածք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 2-ի գիշերը «Հզբոլլահը» վերսկսել է ռազմական գործողությունները Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավային ու արևելյան տասնյակ քաղաքների ու ավանների:

Մարտի 16-ին Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։

  • Կիսվել: