հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին։
 
«Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Հարավային Լիբանանում «Հզբոլլահի» ահաբեկչական թիրախներին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Ավիհայ Էդրին հայտնել էր, որ Լիբանանի հարավում գտնվող երկու գյուղերի բնակիչներին ուղղված նախազգուշացում է հրապարակել այն մասին, որ նրանք լքեն մի քանի շինությունների շրջակայքը։
 

Նշենք, որ Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: 

  • Կիսվել: