չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ իր կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնի և դիտակետի վրա՝ Լիբանանի հարավում գտնվող Խիամ գյուղում, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ ավելի վաղկործանիչները հարվածներ են հասցրել Այտա ալ-Շաբում և Մուհեյդիբում գտնվող «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող մեկ այլ դիտակետի և շենքի վրա:

Բացի այդ՝ ՑԱԽԱԼ-ը նաև հայտնել է, որ այսօր Լիբանանից մեկ հրթիռ է արձակվել նաև Արաբ ալ-Արամշե շրջանի ուղղությամբ, որն ընկել է բաց տարածքում։

 

  • Կիսվել: