ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածի որոշ կառավարական շենքեր վերահսկողության տակ վերցնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածի որոշ կառավարական շենքեր վերահսկողության տակ վերցնելու մասին

Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի այսօրվա հայտարարության համաձայն՝ Իսրայելի բանակի զորքերը վերահսկողության տակ են վերցրել բազմաթիվ ՛՛հաստատություններ, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում էր ռազմական նպատակներով՛՛, տեղեկացնում է NBC News-ը։

Նշվում է, որ իսրայելցի զինվորները կարողացել են մուտք գործել այնտեղ, ինչը նրանք նկարագրել են որպես ՛՛ՀԱՄԱՍ-ի օրենսդիր և կառավարական շենք, նահանգապետի նստավայր և բնակելի համալիր՛՛:

Բացի այդ, ըստ ՑԱԽԱԼ-ի, այդ տարածքները ծառայել են որպես ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայան, հարցաքննման և կալանման վայրեր։

՛՛Այդ ֆորպոստներից մի քանիսն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կողմից՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Իսրայել ներխուժմանը նախապատրաստվելու համար՛՛,-ասված է ՑԱԽԱԼ-ի տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: