երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում ավելացրել է զորքերի թվաքանակը. զոհերի թիվը հասել է 8 հազարի

ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում ավելացրել է զորքերի թվաքանակը. զոհերի թիվը հասել է 8 հազարի

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, Գազայի հատվածում իր ընդլայնված գործողության շրջանակներում ավելացրել է զորքերի թվաքանակը, տեղեկացնում է The Times Of Israel-ը:

Նշվում է, որ ստորաբաժանումներն ավելի են խորանում անկլավի մեջ, քան եղել է պատերազմի սկզբից ի վեր:

Ըստ Պաղեստինի Առողջապահության նախարարության՝ պաղեստինաիսրայելական պատերազմի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 8 000 մարդ, զոհվածների կեսը երեխաներ են:

Առողջապահության նախարարությունը չի հստակեցրել տուժածների թիվը, հոկտեմբերի 28-ի դրությամբ այն կազմել էր 19,7 հազար մարդ:

Նշենք, որ հակամարտության սկզբից ի վեր զոհվել է 1,4 հազար մարդ, վիրավորվել ՝ 5,4 հազարը:

Հավելենք նաև, որ Իսրայելն ընդլայնված գործողության մեկնարկի մասին հայտարարել էր հոկտեմբերի 27-ին։

  • Կիսվել: