ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը դարձյալ հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու մասին

ՑԱԽԱԼ-ը դարձյալ հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընդլայնելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ ընդլայնում է Գազայի հատվածում ռազմական գործողությունները՝ այլ շրջաններ լրացուցիչ ուժեր ներգրավելով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Հարավային հրամանատարությունը մարտական գործողություններ է իրականացրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին և ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով՛՛,-նշված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։

Իսրայելի ՊԲ-ից նաև հայտնել են, որ այդ շրջանում են գտնվում Հյուսիսային Գազայի բրիգադի հրամանատարության և վերահսկողության կենտրոնը և ահաբեկիչների ամենանշանակալի հենակետերից մեկը։

  • Կիսվել: