շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բժիշկը նշել է այն հիվանդությունները, որոնք կարող են ընդմիշտ մնալ կորոնավիրուսից հետո

Բժիշկը նշել է այն հիվանդությունները, որոնք կարող են ընդմիշտ մնալ կորոնավիրուսից հետո

COVID-19-ից հետո հնարավոր է՝ առաջանան այնպիսի պաթոլոգիաներ, որոնք հետագայում չեն կարող բուժվել և կարող են ընդմիշտ մնալ: Այս մասին Evening Moscow-ին ասել է վարակաբան Ելենա Մեսկինան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Մասնագետը նշել է, որ վերջին լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների 15 տոկոսի մոտ ցույց են տվել, որ հիմնական հետևանքներից մեկը 1-ին և 2-րդ տիպի շաքարայի դիաբետի զարգացումն է։ Այսպես՝ 15 տոկոսից երկուսի մոտ շաքարային դիաբետը սկսել է զարգանալ կորոնավիրուսի պատճառով:

Մեսկինան, մասնավորապես, ասել է. ՛՛Այսինքն՝ հարուցիչը արդեն եղել է նրանց օրգանիզմում, պարզապես կորոնավիրուսը խթան է հանդիսասցել դրա վաղ դրսևորմանը, իսկ մյուս 13 տոկոսի մոտ այն առաջին անգամ է հայտնաբերվել, այսպես ասած, որպես ուղղակի և բացասական հետևանք . հիվանդության՛՛։

Ըստ բժշկի՝ թոքային ֆիբրոզը ևս մեկ հիվանդություն է, որը զարգանում է կորոնավիրուսից հետո։ Բժիշկը նշել է, որ որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ թիրեոիդիտ՝ վահանաձև գեղձի բորբոքային վնասվածք, որն արագորեն կարող է խրոնիկական դառնալ։

Մեսկինան հավելել է, որ կորոնավիրուսի հետևանքների ցանկը ներառում է նաև սրտամկանի բորբոքումը, ինֆարկտը։

  • Կիսվել: