երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել կրակը Գազայի հատվածում

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել կրակը Գազայի հատվածում

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության գերմանական մասնաճյուղի տնօրեն Քրիստիան Կատցերը բարձրաձայնել է Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերմանական ARD հեռուստաալիքի եթերում նա բացատրել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի մարդասիրական պաշարները հասցվեն Գազա, իսկ գոտու բնակիչները հնարավորություն ունենան մեկնել անվտանգ տարածքներ

Ըստ Կատցերի՝ Գազայի հատվածի խաղաղ բնակչությունն այժմ սննդի և խմելու ջրի պակաս ունի։ Բացի այդ, բազմաթիվ վիրավորներ օգնության կարիք ունեն:

  • Կիսվել: