«Բուշեր» ատոմակայանում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ «Ռոսատոմ»
«Բուշեր» ԱԷԿ-ի հրապարակում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ հավելելով, որ ռեակտորային սարքավորումների ջրամատակարարումն ապահովող պոմպակայանի մոտակայքում երրորդ անգամ է զինամթերք պայթում։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ նա, մասնավորապես, նշել է. «Իրավիճակը հրապարակում շարունակում է վատթարանալ: Գործող թիվ 1 էներգաբլոկի տարածքը երեկ երեկոյան արդեն երրորդ անգամ է հարձակման ենթարկվել: Զինամթերքը, ինչպես և երկրորդ անգամ, պայթել է պոմպակայանի անմիջական հարևանությամբ, որն ապահովում է նաև ռեակտորային սարքավորումների ջրամատակարարումը: Դժվար չէ կռահել, որ սա միջուկային անվտանգության անմիջական սպառնալիք է ստեղծում: Զոհեր, բարեբախտաբար, չկան»:


