շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
 Բուրիչը և Ալի Նագիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը

Բուրիչը և Ալի Նագիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը երեկ հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։

Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցով:

Բուրիչը շեշտել է՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք օգտվելու մարդու բոլոր իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

  • Կիսվել: