շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները:  Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

«Միևնույն ժամանակ երկրների և կառավարությունների առաջնորդները հիշյալ գագաթաժողովը պիտի օգտագործեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար»,-ասել է քաղաքական գործիչը:

Լամբսդորֆի կարծիքով հարկավոր է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ:

  • Կիսվել: