շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բուլղարիան այլևս նավթ չի ներկրի Ռուսաստանից

Բուլղարիան այլևս նավթ չի ներկրի Ռուսաստանից

Բուլղարիան կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը, տեղեկացնում է EFE-ն։

Նշվում է, որ Բուլղարիային և ԵՄ մի քանի այլ երկրի Բրյուսելն ազատել էր Ռուսաստանից նավթի ներկրման արգելքից մինչև 2024 թվականի վերջը։ Սակայն Բուլղարիայի կառավարությունը որոշել է ժամանակից շուտ հրաժարվել ռուսական հումքից։

Այդ երկրի միակ նավթավերամշակման գործարանը պատկանում է «Լուկօյլին», որը երկրում սկսել է գործել 1999 թվականի հոկտեմբերին։ Ընկերությունը նաև շահագործում է հանրապետությունում ավելի քան 500 գազալցակայանների ցանցը։

  • Կիսվել: