չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա

Բուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա

Բուլղարիան արգելք է մտցնում ռուսական պետհամարանիշներով մեքենաների մուտքի վրա։ Այս մասին հայտարարել է երկրի սահմանային ոստիկանության ղեկավար Անտոն Զլատանովը, հայտնում է vedomosti.ru-ն։

Նրա խոսքով՝ սահմանափակումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 2-ից։

«Վստահ եմ, որ օրվա վերջում կսկսի գործել Բուլղարիա ռուսական մեքենաների մուտքի արգելքը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուսական բեռնատարների համար արդեն գործում է համապատասխան արգելք։

Սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը (ԵՀ) պարզաբանում է հրապարակել ԵՄ երկրներ ռուսական տրանսպորտային միջոցների մուտքի վերաբերյալ, ըստ որի՝ ռուսական տրանսպորտային միջոցները, անկախ նրանից՝ դրանք օգտագործվում են մասնավոր, թե կոմերցիոն նպատակներով, կարող են առգրավվել։ Ռուսական պետհամարանիշներով մեքենաների սահմանը հատելու արգելքն արդեն գործում է ԵՄ մի շարք երկրներում, այդ թվում՝ Լիտվայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Լեհաստանում և այլն։ Հոկտեմբերի 3-ից նմանատիպ արգելք կգործի նաև Նորվեգիայում։

  • Կիսվել: