կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բուդապեշտը պատրաստ է հարթակ է առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին բանակցային գործընթացի համար

Բուդապեշտը պատրաստ է հարթակ է առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին բանակցային գործընթացի համար

Հունգարիան պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ, եթե նրանք դա ցանկանան։ Այս մասին հոկտեմբերի 28-ին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն։

«Կարելի է միջնորդել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ դա ցանկանան։ Այնպես որ, դա մեզանից կախված չէ», – ասել է Սիյարտոն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բուդապեշտը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ և ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, եթե դրանք սկսվեն։

Բուդապեշտը մեկ անգամ չէ, որ հարթակ է առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին բանակցային գործընթացի համար՝ որպես «անաչառ, անկողմնակալ, անվտանգ վայր, որը նրանց բոլորին երաշխավորում է հավասար և անվտանգ պայմաններ», – հավելել է նա։

  • Կիսվել: