երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բրիտանիայում գեղեցկության նախկին թագուհի իսլամիստներին աջակցելու համար դատապարտվել է

Բրիտանիայում գեղեցկության նախկին թագուհի իսլամիստներին աջակցելու համար դատապարտվել է

Մեծ Բրիտանիայում գեղեցկության նախկին թագուհի Ամանի Նուրը կալանավորվել է Սիրիայի իսլամիստական ահաբեկիչների 35 ֆունտի չափով փոխանցում անելու համար:

Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունը ֆինանսավորելու եւ ջիհադն (ուրիշ հավատք ունեցող մարդկանց դեմ մահմեդականների «սուրբ» պատերազմ) ու շարիաթը (Ղուրանի հիման վրա կանոնների ամբողջություն) սատարելու մեջ և դատապարտվել 18 ամսվա ազատազրկման: Ընդ որում՝ նրա հայրենակցուհի Վիկտորիա Ուեբսթերը ազատազրկվել է 17 ամսով: Ոստիկանությունում հայտարարել են, որ երկու կանայք ծայրահեղական հայացքներ են դրսեւորել եւ աջակցություն հայտնել ԻՊ-ին եւ «Հայաթ Թահրիր ալ Շամ» իսլամիստական խմբավորմանը:

21-ամյա Նուրն «ամուսնացել էր» տղամարդու հետ, որին երբեք չէր տեսել, շփվել էր համացանցում եւ արդեն պատրաստվում էր մեկնել նրա մոտ, սակայն չէր հասցրել, կալանավորվել էր։

  • Կիսվել: