շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով հերքում էր Covid-19-ի վտանգավորությունը, վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է նախագահը, գրում է RIA Novosti գործակալությունը։

«Պարզվեց, որ COVID-19-ի թեստը դրական է»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ իրեն լավ է զգում։

Հիվանդության ախտանշանները նախագահի մոտ ի հայտ են եկել նախօրեին: Բոլսոնարուն նշել էր, որ ունեցել է բարձր ջերմություն՝ մինչև 38 աստիճան, թոքերի հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել:

  • Կիսվել: