երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սուրբ Գևորգ եկեղեցու Վարչության Ատենապետին շնորհվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան. Բրազիլիայի Հայոց թեմ

Սուրբ Գևորգ եկեղեցու Վարչության Ատենապետին շնորհվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան. Բրազիլիայի Հայոց թեմ

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ մայր տաճարում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Գրշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյանի տեղի ունեցավ շքանշնանի հանձնման արարողություն: Այս մասին հայտնում են Բրազիլիայի Հայոց թեմից։

«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Սուրբ Գևորգ եկեղեցու Վարչության Ատենապետ տիար Տիգրան Քյուլցյանին՝ ի գնահատություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա նվիրյալ եւ օգտաշատ ծառայությունների:

 

  • Կիսվել: