հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի գնա Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, նա կմասնակցի առցանց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ վերջինս գլխի վնասվածքի պատճառով ժամանակավորապես չի կարողանա թռչել ինքնաթիռով։

Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը։ Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Նիստին առաջին անգամ կմասնակցեն BRICS-ի նոր անդամ երկրները․ կազմակերպությունը 2024 թվականի հունվարին համալրվել է հինգ նոր երկրներով:

Միաժամանակ, սպասվում է, որ հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստան կժամանեն աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

  • Կիսվել: