հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Bosch-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում

Bosch-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում

Robert Bosch GmbH-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում՝ հաշվի առնելով, որ իր պահեստամասերը կարող են օգտագործվել «ոչ քաղաքացիական» նպատակներով՝ ընկերության քաղաքականության խախտմամբ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Bosch-ը կասեցրել է բեռնատարների պահեստամասերի մատակարարումները ռուս հաճախորդներին՝ սպասելով հետաքննությանն այն մասին, թե ինչպես են այդ պահեստամասերն օգտագործվում, ասվում է Շտուտգարտում գտնվող ավտոպահեստամասերի արտադրողի հայտարարության մեջ:

Ընկերությունը ստուգում է իր արտադրանքի օգտագործումն այն բանից հետո, երբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կիրակի հայտարարեց, որ Bosch-ը բաղադրիչներ է մատակարարում երկիր ներխուժած ռուսական հետեւակային ավտոմեքենաների համար:

Bosch-ը հայտարարել է, որ իր ռուսական գործարաններում արտադրությունը կկրճատվի մատակարարման շղթայի ընդհատումների եւ մատակարարումների դադարեցման պատճառով: Ընկերությունը հայտարարել է, որ արտադրության ամբողջական դադարեցում է սպասում իր բոլոր ռուսական գործարաններում, այդ թվում՝ տան համար պարագաների արտադրությունը Սանկտ Պետերբուրգում, նշվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: