Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս է գրվել․ ՏԱՍՍ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն չի կարողանա անմիջապես վերադառնալ աշխատանքի: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակում է ապաքինվել Չեքերսում ։ Նրա թիմի բժիշկների հանձնարարականով վարչապետը անմիջապես չի վերադառնա աշխատանքին», - ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ինչց հետո սկսված թոքաբորբից հետո նա հոսպիտալացվել էր և մի քանի օր անցկացրել վերակենդանացման բաժանմունքում։