կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Բորելը մտադիր է Կիև այցելել մինչև իր մանդատի ավարտը

Բորելը մտադիր է Կիև այցելել մինչև իր մանդատի ավարտը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Ուկրաինան իր աշխատանքի վերջին ամիսներին առաջնահերթություն է մնալու, և նա ակնկալում է կրկին այցելել Կիև՝ նախքան իր լիազորությունները Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասին փոխանցելը։

«Ուկրաինան եղել է իմ մանդատի գլխավոր առաջնահերթությունը: Այժմ, երբ իմ պաշտոնավարումը մոտենում է ավարտին, ես կձգտեմ օգտագործել վերջին ամիսները՝ զարգացնելու համագործակցությունը և մեծացնելու քաղաքական և ռազմական աջակցությունը Ուկրաինային», – գրել է Բորելը եվրոպական արտաքաին քաղաքական ծառայության կայքի իր բլոգում։

  • Կիսվել: