Բորելը խոստովանել է՝ Ուկրաինայում հակամարտությունն առանց Արևմուտքի օգնության անմիջապես կավարտվի
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող էր անհապաղ դադարեցվել, եթե Արևմուտքը դադարեցներ ռազմական աջակցությունը Կիևին։ Սակայն, նրա կարծիքով, նման խաղաղությունը ձեռնտու չէր լինի արևմտյան դաշնակիցներին։
«Ես գիտեմ, թե ինչպես պետք է անմիջապես վերջ տալ պատերազմին՝ ես դադարեցնում եմ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել, և Ուկրաինան հանձնվում է մի քանի օրից: Վերջ, պատերազմն ավարտված է», – ասել է Բորելը իսպանական Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նա ինքն իրեն հարց է տվել, թե արդյոք այս կերպ ձեռք բերված խաղաղությունը կհամապատասխաներ Արևմուտքի շահերին։
«Խաղաղություն որքան հնարավոր է շուտ, բայց ի՞նչ խաղաղություն»,-ասել է նա։