Բորելն իրացի գործընկերների հետ բաց է պահում հաղորդակցության ուղիները՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման համար
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կապ է պահպանում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ բանակցությունների վերսկսման համար կապի ուղիները պահպանելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Բորելը, որպես համակարգող, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, կապի մեջ է իրանցի գործընկերների և գործարքի բոլոր կողմերի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ՝ բաց պահելու հաղորդակցության ուղիներն իրանական միջուկային ծրագրի շուրջ բովանդակալից բանակցությունների վերսկսման համար։