Բոլորը վերջապես համոզվեցին, որ Վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
Պետությունը համաչափ և պատշաճ կերպով արձագանքեց Վրաստանում մայդան կազմակերպելու արմատական ընդդիմության ևս մեկ փորձին. Թբիլիսիի փողոցներում պատերազմի իմիտացիան անհաջող ավարտվեց: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա, մասնավորապես, նշել է. «Գիտեք, որ արմատական ընդդիմությունը Մայդան, «Ազգային մայդան» կազմակերպելու փորձ ուներ, ավելին, մեր մայրաքաղաքի փողոցներում պատերազմի իմիտացիա արեցին, բայց տեսաք, որ պատերազմի այս իմիտացիան անհաջող ավարտվեց և հերթական փորձն արվեց։ «Ազգային մայդան» կազմակերպելը մեր երկրում ձախողվեց»:
Ըստ Կոբախիձեի՝ վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանում Մայդան կազմակերպելու չորս փորձ է եղել, սակայն, ինչպես նշել է Կոբախիձեն, պետությունը հաջողությամբ պատասխանել է բոլոր չորս փորձերին։
«Բոլորը վերջապես համոզվեցին, որ Վրացական պետությունն ուժեղ է, և ոչ ոք չի կարող որևէ շանտաժով խաթարել մեր պետության հզորությունը»,-նշել է նա: