շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հարցում․ Պեսկով

Բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հարցում․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել մյուս երկրներին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին, շատ զգույշ լինել միջուկային հռետորաբանության հարցում, հաղորդում է Gazeta-ն։

«Մենք շատ զգույշ ենք միջուկային հարցերին վերաբերող հայտարարությունների հարցում։ Ռուսաստանը պատասխանատու դիրքորոշում է զբաղեցնում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը հայտնի է։

Ռուսաստանը ուշադիր է միջուկային զենքի չտարածման թեմայի նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հարցում», - ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

  • Կիսվել: