շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բողոքի ցույցեր Սերբիայում. կան ձերբակալվածներ

Բողոքի ցույցեր Սերբիայում. կան ձերբակալվածներ

Սերբիայի իրավապահ մարմինները բողոքի ցույցերի ժամանակ 19 անձի են ձերբակալել, տեղեկացնում է EFE-ն։

Նշվում է, որ Սերբիայի մի քանի քաղաքներում միաժամանակ, այդ թվում՝ Վալևոյում, մայրաքաղաք Բելգրադում և երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Նովի Սադում, ցույցեր են տեղի ունեցել: Սերբական ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում արդեն 9 ամիս։ Դրանք սկսվել են 2024 թ. նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում երկաթբետոնե ծածկի փլուզումից հետո, ինչի հետևանքով 16 մարդ էր մահացել:

Վալևո քաղաքում ցուցարարների մի խումբ հրդեհել է երկրի իշխող կուսակցության գրասենյակը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները պահանջում են պատժել ողբերգության պատասխանատուներին, խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը և անցկացնել նախագահի արտահերթ ընտրություն։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կառավարությունը ակցիաների դեմ խիստ միջոցներ է ձեռնարկելու:

  • Կիսվել: