հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բողոքի ցույցեր Գերմանիայում՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին

Բողոքի ցույցեր Գերմանիայում՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին

Շաբաթ օրը Գերմանիայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին, ակցիաներին մասնակիցել է մոտ 20 հազար մարդ, հայտնում է գերմանական rbb24 լրատվական պորտալը։

Էներգիայի թանկացման ֆոնին ցուցարարները պահանջել են, ի թիվս այլնի, նպատակային արտոնություններ ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար, սառեցնել բնակարանների վարձավճարները, հարկ սահմանել ունեցվածքի վրա և ընդլայնել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը՝ ածուխից և գազից անկախանալու համար։

Հանրահավաքն անցկացվել է Բեռլինում, փողոց դուրս գալու կոչեր են հնչել նաև Դրեզդենում, Դյուսելդորֆում, Մայնի Ֆրանկֆուրտում, Հանովերում և Շտուտգարտում։

Բեռլինում, ըստ ոստիկանության, հավաքվել է մոտ 1800 ցուցարար, նրանք երթով անցել են կառավարական թաղամասով, ցուցարարների ձեռքում ցուցապաստառներ են եղել,  պահանջել են ավելի մեծ սոցիալական արդարություն։

  • Կիսվել: