շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բողոքի ակցիա Ստամբուլում՝ ԱՄՆ հյուպատոսության առջև

Բողոքի ակցիա Ստամբուլում՝ ԱՄՆ հյուպատոսության առջև

Ստամբուլում «Իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ Պաղեստինի բարեկամներ» խումբը բողոքի ակցիա է իրականացրել ԱՄՆ-ի հյուպատոսարանի առջև, գրում է ermenihaber.am-ը:

Նրանք իրենց բողոքն են արտահայտել պաղեստինաիսրայելական հակամարտության շուրջ հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած «Դարի գործարքի» դեմ:

Ցուցարարները պաստառներ են պարզել` «Թող փլուզվի սիոնիստական Իսրայել պետությունը», «Իմպերիալիստական և սիոնիստական պլանը` 100-ամյա դիմակայությունն ավարտվելու է»  գրություններով:

Խմբի անդամներից մեկը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ  Թուրքիայի և Իսրայելի միջև ամեն տեսակ հարաբերություններին պետք է վերջ տրվի, ինչպես նաև ավելի շատ պատժամիջոցներ պետք է կիրառվեն Իսրայելի դեմ: 

Հիշեցնենք, որ Թրամփի նախագծի համաձայն՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը, իսկ Իսրայելի ինքնիշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արևելյան ափի մի մասի նկատմամբ: Թրամփը Պաղեստինին առաջարկել է սեփական մայրաքաղաքն ունենալ Արևելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ն «հպարտորեն» դեսպանատուն կբացի: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ անել:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ապագա Պաղեստին պետությունը ձևավորվելու է այնպես, որ այն վտանգ չի ներկայացնելու Իսրայելի անվտանգությանը, և որ այնտեղ չեն գործելու ահաբեկչական կառույցներ:

  • Կիսվել: