երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բողոքի ակցիա՝ Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի կալվածքների զավթման դեմ

Բողոքի ակցիա՝ Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի կալվածքների զավթման դեմ

Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի հովանավորությամբ՝ իրականացվել է բողոքի ակցիա և շրջափակվել է Ս. Ամենափրկիչ վանքը, գրում է alpha.news-ը։ Բողոքի ակցիան իրականացվել է՝ ի դատապարտում Պաղեստինի խաղաղ բնակչության վրայ Իսրայելի զանգվածային և ամենօրյա հարձակումների և ի պաշտպանություն Երուսաղեմի հայկական համայնքի նկատմամբ կիրառած սիոնիստական ոտնձգութիւնների:

Հավաքին մասնակցում էին թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամները և հայոց ազգային դպրոցների անձնակազմերը:

Ստորև մեջբերում ենք գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի պատգամն այս առիթով.

«Այս օրերին ընթացող պաղեստինյան դիմադրության գործողությունը, որն արդյունքն է Պաղեստինի դեմ սիոնիստական ​​ռեժիմի շարունակական ոճրագործութիւնների, հերթական անգամ հօդս ցնդեցրեց համաշխարհային տերությունների մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանը լինելու հավակնությունները: Արևմտյան տերությունները տարիներ շարունակ պատրվակ բերելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շրջագծում՝ մարդկության արժանապատվության ու հավասար իրավունքների ճանաչման հարցը, փորձել են օրինական տեսք տալ իրենց միջամտողական քաղաքականությանը, սակայն այսօր, ականատես ենք լինում հենց այդ գերտերությունների կողմից իրականացվող հանցագործությունների շարանին ու մարդկային իրավունքների ոտնահարմանը։

Գազայի հատվածի շրջափակումը, սպանությունները և բռնի տեղահանությունը, իսրայելական զինված ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերքի կիրառումը, խմելու ջրի, վառելիքի վ բուժման պարագաների հասանելիության կանխարգելումը, հիվանդանոցների ռմբակոծումը, այս բոլորը իրագործվող հանցագործությունների մի փոքր մասն է միայն, որի ականատեսն ենք այսօր՝ Պաղեստինում: Իսկ սա այն դեպքում, երբ Արևմտյան տերությունները՝ Ամերիկայի գլխավորությամբ, տեսնելով այդ ամբողջը, դարձյալ իրենց բոլոր միջոցներով շարունակում են պաշտպանել Իսրայելին։

Այս արհավիրքը, հայ ժողովուրդը ապրել է անցնող ամիսների ընթացքում, երբ Սիոնիստական մանկասպան ռեժիմի հովանավորությամբ և իրենց մարդու իրավունքի պաշտպանը համարող երկրների կատարյալ լռության պայմաններում, բյուրավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց պապենական հայրենիքը և տարածքը հանձնվեց օկուպանտներին։

Սիոնիստական ռեժիմի զինված հարձակումը Երուսաղեմի հայկական թաղամասի վրա և հայ եկեղեցուն պատկանող ունեցվածքի յուրացումը, բնիկ տեղացիների դեմ կիրառվող համակարգված ոտնձգությունների միայն մի մասն է։

Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, հայ համայնքի և անձամբ իմ անունից, դատապարտում եմ Գազայի հատվածում իրականացվող ռազմական հանցագործությունները և տեղի բնակիչների զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունը։ Հուսով եմ արդարամիտ ժողովրդի միասնական ջանքերով, Պաղեստինցի ժողովուրդը կվերագտնի Աստծու կողմից տրված ամենաթանկ պարգևը՝ ազատությունը»։

  • Կիսվել: