երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Բլինքենը ժամանել է Իսրայել

Բլինքենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել: Սա Էնթոնի Բլինքենի 11-րդ այցն է Իսրայել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո, գրում է Reuters-ը:

Նա հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:  Նախատեսված են նաև Բլինքենի հանդիպումներն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ըստ Reuters-ի՝ սա ԱՄՆ-ի առաջին նշանակալի փորձն է՝ հրադադարի հասնելու Մերձավոր Արևելքում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին սպանելուց հետո:

  • Կիսվել: