երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա

Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա, նա երկրի իշխանությունների հետ կքննարկի ռազմական համագործակցությունն ու Ուկրաինային օգնությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ շաբաթ օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։

 

Աերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը «սեպտեմբերի 9-10-ը կայցելի Միացյալ Թագավորություն, որտեղ ռազմավարական երկխոսություն կսկսի» երկու երկրների միջև։

 

«Լոնդոնում պետքարտուղար Բլինքենը կհանդիպի նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու կարևոր թեմաներ, այդ թվում՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, AUKUS-ի գործընկերությունը, Մերձավոր Արևելքը և Ուկրաինային աջակցելու մեր ընդհանուր ջանքերը», – նշվում է փաստաթղթում։

  • Կիսվել: