ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բլինքենը խոստովանել է, որ պետդեպարտամենտում տարաձայնություններ կան Գազայում հակամարտության պատճառով

Բլինքենը խոստովանել է, որ պետդեպարտամենտում տարաձայնություններ կան Գազայում հակամարտության պատճառով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստովանել է, որ Պետդեպարտամենտում տարաձայնություններ կան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հարցում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մոտեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով CNN-ին:

«Պետդեպարտամենտում որոշ մարդիկ կարող են չհամաձայնվել մեր որդեգրած մոտեցումների հետ կամ կարող են տեսակետներ ունենալ այն մասին, թե ինչ կարող ենք ավելի լավ անել», - ասել է Բլինքենը:

Նա նշել է, որ Վաշինգտոնում հատուկ ֆորումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում քննարկում ենք այդ տարաձայնությունները, և «անկեղծ քննարկումներ» են անցկացվում:

  • Կիսվել: