չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բլինքենն ու Չավուշօղլուն  քննարկել են Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման հնարավորությունները

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման հնարավորությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ երկրում իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Քարտուղար Բլինքենը եւ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն քննարկել են պատերազմի դադարեցման ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ​​ջանքերը», - ասվում է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Բլինքենը թարմացված տեղեկատվություն է տրամադրել իր թուրք գործընկերոջն Ուկրաինայի ժողովրդին ԱՄՆ-ի աջակցության եւ Ռուսաստանի դեմ հետագա միջոցների մասին: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Անկարային՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հանձնառության, ինչպես նաեւ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու Թուրքիայի ջանքերի համար։

Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան շարունակում է շփումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հրադադարի եւ Թուրքիայի քաղաքացիների տարհանման շուրջ։ Նա նշել է, որ Թուրքիան համագործակցում է երկու երկրների հետ Ուկրաինայից իր քաղաքացիների տարհանման հարցով:Բլինքենն ու Չավուշօղլուն 

  • Կիսվել: