ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բեյրութում ցուցարարների ուղղությամբ կրակոցների հետեւանքով մարդ է զոհվել

Բեյրութում ցուցարարների ուղղությամբ կրակոցների հետեւանքով մարդ է զոհվել

Լիբանանյան LBC հեռուստաալիքը հայտնում է մեկ զոհի եւ ութ վիրավորի մասին Բեյրութի Թայունի շրջանում ցուցարարների ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքով։ 

«Թայունի շրջանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, ութ մարդ վիրավորվել է»,- հայտնում է հեռուստաալիքը:
Բանակը փորձում է բացահայտել եւ չեզոքացնել կրակի աղբյուրները:

Հինգշաբթի առավոտյան շիական կուսակցությունների կողմնակիցները սկսել էին հավաքվել՝ Թայունիում նախատեսված զանգվածային ցույցին մասնակցելու համար, որի պահանջն է հեռացնել Բեյրութի նավահանգստում 2020 թվականի տեղի ունեցած պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարին:

  • Կիսվել: