կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բեյրութում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման պահանջով զանգվածային ցույցը վերածվել է ուժայինների հետ բախման

Բեյրութում աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման պահանջով զանգվածային ցույցը վերածվել է ուժայինների հետ բախման

Բեյրութում կենսաթոշակները և աշխատավարձերը բարձրացնելու պահանջով զանգվածային ցույց է տեղի ունեցել, որին միացել են քաղծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական և զինվորական թոշակառուներ՝ ի նշան ցածր կենսաթոշակների և սոցիալական ու բժշկական ապահովագրության գրեթե իսպառ բացակայության դեմ բողոքի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ցույցը վերածվել է ուժայինների հետ բախման, երբ դրա մասնակիցները փորձել են բարձրանալ Կառավարության շենքի շուրջ տեղադրված արգելապատնեշների վրայով: Ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Լիբանանում տնտեսական ծանր ճգնաժամը սկսվել է դեռ 2019 թվականին, երբ երկրի ֆինանսական համակարգը փլուզվեց պետական պարտքի պատճառով, իսկ լիբանանյան ֆունտը արժեզրկվեց 90%-ով, ինչը հանգեցրեց բնակչության գնողունակության նվազմանը:

 

  • Կիսվել: