հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն իր քաղացիներին կոչ է արել շտապ հեռանալ Լիբանանից

Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն իր քաղացիներին կոչ է արել շտապ հեռանալ Լիբանանից

Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Լիբանանում գտնվող ամերիկացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը, «քանի դեռ հասանելի են կոմերցիոն տարբերակները», տեղեկացնում է NBC News-ը։

Նախազգուշացման մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք խրախուսում ենք ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր նախընտրում են չտեղափոխվել, նախապատրաստել արտակարգ իրավիճակների պլաններ:

Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները, ովքեր շտապ օգնության կարիք ունեն, պետք է կապ հաստատեն Պետքարտուղարության հետ՝ օգտագործելով ճգնաժամի հաշվետվության այս ձևը»:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացում էր տարածել դեպի Լիբանան՝ «անկանխատեսելի անվտանգության իրավիճակի պատճառով»։

  • Կիսվել: