ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի կողքին պահվել են հրավառ պայթուցիկներով լի պարկեր․ The Guardian

Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի կողքին պահվել են հրավառ պայթուցիկներով լի պարկեր․ The Guardian

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառն ըստ նախնական տվյալները 2750 տոննա ամոնիումի նիտրատն է։ Այս մասին հայտնում է The Guardain-ը՝ մանրամասնելով, որ ամոնիումի նիտրատի կողքին պահվել են հրավառ պայթուցիկներով լի պարկեր:

Այս մասին պարբերականին հայտնել է նավահանգստի պահեստի նախկին աշխատող Յուսուֆ Շեհադին:

Նրա խոսքով՝  հրավտանգ նիտրատն ու պայթուցիկ նյութերով լի տասնյակ պարկերը պահվել են նավահանգստի միևնույն պահեստում: Նույն պահեստում պահվել են մաքսային ծառայության կողմից առգրավված հրավառ պայթուցիկները:

  • Կիսվել: