շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բեռլինը նույնպես հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ. Մերց

Բեռլինը նույնպես հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ. Մերց

Ռուսաստանը կդադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը, երբ լուրջ խնդիրներ ունենա տնտեսության և ռազմական ոլորտներում: Այսպես է կարծում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Ըստ նրա՝ չնայած վերջին շրջանի դիվանագիտական ջանքերին՝ ռուսական ուժերը շարունակում են ագրեսիվ գործողությունները, և դա կարող է դեռ երկար տևել:

Մերսը բարձր է գնահատել Կիևին ԵՄ աջակցությունը և միևնույն ժամանակ հավելել է. «Այնուհանդերձ, պետք է ավելի միասնական լինենք՝ թույլ չտալու Ռուսաստանին շարունակել պատերազմը»:

Կանցլերը նաև հայտարարել է, որ Բեռլինը նույնպես հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, քանի որ, ըստ նրա, Մոսկվան սոցիալական ցանցերի միջոցով փորձում է ապակայունացնել երկիրը: 

Մերցը ևս մեկ անգամ հավաեստել է, որ Բեռլինի արտաքին քաղաքական առաջնահերթությունը անվտանգությունը, խաղաղությունը և ազատությունն են։

Իր հերթին Մոսկվան արձագանքել է Գերմանիայի կանցլերի հայտարարությանը: Մասնավորապես՝ ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրիդրիխ Մերցի խոսքերը որակել է որպես աբսուրդային:

 

  • Կիսվել: