շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բեն Ուոլեսը որոշել է չպայքարել ՄԹ վարչապետի պաշտոնի համար

Բեն Ուոլեսը որոշել է չպայքարել ՄԹ վարչապետի պաշտոնի համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չի մասնակցի Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի կառավարության ղեկավարի համար պայքարին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Բայց ես կենտրոնացած եմ իմ ներկայիս աշխատանքի և այս հրաշալի երկրի անվտանգության վրա: Հաջողություն եմ մաղթում բոլոր թեկնածուներին և հուսով եմ, որ մենք արագ կվերադառնանք կենտրոնանալու այն խնդիրների վրա, որոնք լուծելու համար մենք ընտրվել ենք», գրել է նա:

Ուոլեսը համարվում էր հաջորդ վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը։

  • Կիսվել: