ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բելգրադի մոտ գտնվող ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով երկու մարդ Է զոհվել, 16- ը՝ վիրավորվել

Բելգրադի մոտ գտնվող ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով երկու մարդ Է զոհվել, 16- ը՝ վիրավորվել

Բելգրադի մերձակայքում գտնվող հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով տուժել է 16 մարդ, զոհվել է երկուսը, հաղորդել Է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը:

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Երևանի ժամանակով 17:00-ին, Սերբիայի մայրաքաղաքի հարավային մուտքի Բուբան-Պոտոկ շրջանում ՝ Edepro հակակարկտային հրթիռների ֆաբրիկայում։ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել 11 մեքենա եւ 36 հրշեջ:
 
«Արտակարգ իրավիճակների գերատեսչության աշխատակիցները կայունացրել են պայթյունի հետեւանքները, որը տեղի է ունեցել Լեշտանի շրջանային ճանապարհին գտնվող հրթիռների ֆաբրիկայում, եւ ներկայում հաստատված տեղեկատվության համաձայն՝ զոհվել է երկու մարդ, իսկ 16-ը տուժել են»,- մեջբերում է ՆԳՆ-ն Բելգրադի հրշեջ-փրկարարական բրիգադի հրամանատար Միլոշ Մայստորովիչի խոսքը:
 
Նրա տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել պատրաստի արտադրանքի 240 քառակուսի մետր մակերեսով պահեստում, որտեղ գտնվել է 500 հակակարկտային հրթիռ՝ 30 կգ պայթուցիկով:
 
Սերբիայի ազգային հեռուստատեսությունն ավելի վաղ հայտնել էր, որ տուժած աշխատակիցներից ինը հոսպիտալացվել են Բելգրադի շտապ օգնության կենտրոնում, մյուսները ՝ Ռազմաբժշկական ակադեմիայում: Ոստիկանությունը շրջափակել է ֆաբրիկայի շրջանը, դեպքի վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները և բժիշկները:

  • Կիսվել: