Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել, կա մեկ զոհ
Մեր ՀՕՊ համակարգը աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա՝ քաղաքին մոտենալիս խոցվել են մի քանի օդային: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Նրա խոսքով՝ արկի ուղղակի հարվածից մարդատար ավտոմեքենային՝ մեկ մարդ մահացել է։
՛՛Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 7 խաղաղ բնակիչ: Փրկարար բրիգադները մեկնել են վայրեր և վիրավորներին տեղափոխում են բժշկական հաստատություններ: Բելգորոդի շրջանում Դուբովոյե գյուղում այրվում է 2 առանձնատուն։ Այնտեղ հրշեջներ են մեկնել՛՛,-նշել է նա: