հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բելգորոդի նահանգը դարձյալ գնդակոծվել է. վիրավորների թվում երեխա կա

Բելգորոդի նահանգը դարձյալ գնդակոծվել է. վիրավորների թվում երեխա կա

Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետը Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, երկու երեխա և մեկ մեծահասակ վիրավորվել են Շեբեկինսկի շրջանի գնդակոծության հետևանքով:

Նա նշել է, որ գնդակոծվել է երկու խոշոր ձեռնարկություն, արկերի ընկնելու պատճառով օբյեկտներից մեկը բռնկվել է: Վնասվել են նաև քաղաքի էլեկտրահաղորդման գծերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի տարածք ներթափանցած 70 դիվերսանտ արգելափակվել և չեզոքացվել է, նրանց մի մասն էլ վերադարձել է Ուկրաինայի տարածք:

Իր հերթին Գլադկովը հայտարարել էր, որ շրջանի 9 բնակավայրի բնակիչներ տարհանվել են: Նա տեղեկացրել էր, որ մեկ օրվա ընթացքում գնդակոծվել է Բելգորոդի շուրջ 20 բնակավայր, վիրավորվել է 10-ից ավելի խաղաղ բնակիչ։

 

  • Կիսվել: